ԹԻՀԿ. Հանձնաժողովների նախագահները հրաժարվում են արձանագրել խախտումները![]() PanARMENIAN.Net - «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» 134 դիտորդները վերջին տվյալներն են հաղորդում գրանցված միջադեպերի և խախտումների մասին: 08/28 տեղամասում (Ախպարաշեն, № 91 դպրոց) դիտորդին արգելել են ազատ տեղաշարժվել ընտրատեղամասում: Հանձնաժողովի նախագահ` Սամվել Խանյան` ՀՀԿ: Այս մասին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը 09:59-ին էլեկտրոնային բողոք է ուղարկել ՀՀ ԿԸՀ նախագահին: 12/08 տեղամասում (31 դպրոց), քվեասենյակից 10-15 մետր հեռավորության վրա ընտրողները անթաքույց վիճաբանել են՝ խոստացված և չտրված գումարի շուրջ: 07/31 տեղամասում (№ 6 ուսումնարան), քվեարկության խցերից ընտրողները դուրս են եկել` առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու: Հանձնաժողովի նախագահին զգուշացնելուց հետո, խախտումը վերացվել է: 12/11 տեղամասում` 140 դպրոց` Նորագավիթ, դիտորդ Անի Չատինյանին չէին թողնում մտնել ընտրատեղամաս: 08/04 տեղամասում (№ 116 դպրոց, Արարատյան զանգ), միաժամանակ գտնվել են ՀՀԿ երկու վստահված անձինք: 07/34 տեղամասում (№ 37 մանկապարտեզ, Սիլիկյան թաղ.), ընտրակաշառք են բաժանել: 07/14 տեղամասում (№ 80 նախակրթարան), ՀՀԿ երկու ներկայացուցիչներ միաժամանակ գտնվում են տեղամասում և հրահանգներ են տվել հանձնաժողովի անդամներին: Նախագահը հրաժարվում է գրանցամատյանում արձանագրել այս խախտումը: 13/30 տեղամասում (№107 դպրոց), հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի դիտարկումը: 12/22 տեղամասում (№ 142 նախակրթարան), Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ ներկայացուցիչ և վերջինիս շահերի պաշտպան: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն: Դիտորդը ձայնագրել է զրույցը: 08/08 տեղամսում (№ 90 դպրոց), տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում: 08:39 անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ են արձանագրվել: 13/25 տեղամասում (Նոր Արեշի № 69 մանկապարտեզ), հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկներ նետվել են քվեաթուփ՝ առանց կնքելու: 07/05 ԶԼՄ ներկայացուցչին փորձել են խոչընդոտել ներկա գտնվել և հետևել քվեարկության ընթացքին: 08:56-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր կան 8, 12 ընտրատարածքների տեղամասերից, որ անձնագրերում դրված կնիքների թանաքը արագ ցնդում է կամ հեշտությամբ սրբվում: 7/23 ընտրատեղամասում անձրագրերում դրվող դրոշմակնիքը չորանալուց հետո անձեռոցիկով մաքրվում է: 13/05 դիտարկվել է ընտրողների կուտակումներ՝ ընտրատեղամասի միջանցքներում: 07/14 ընտրատեղամասում (№ 80 նախակրթարան) 8:00-ի դրությամբ միաժամանակ ներկա են նույն կուսակցության (ՀՀԿ) 3 վստահված անձինք: 7/32 գրանցվել է՝ խմբերով ընտրողների փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում: Հանձնաժողովի նախագահը միջոցներ չի ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ: 13/36 տեղամասի (Նուբարաշենի № 175 դպրոց) ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ (առնվազն 3 հոգի), որոնց Երևանի գրանցումը սկսվում է 21.02.2013թ: Նշեն, որ Երևանի ավագանու ընտրություններն ավարտվել են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալներով` ժամը 17:00-ի դրությամբ ավագանու ընտրությանը մասնակցել է ընտրողների 44,95 տոկոսը կամ 366 982 մարդ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |