Այս անգամ քաղաքացիներին տրամադրվել է անձը ժամանակավորապես հաստատող 140 փաստաթուղթ![]() 5 մայիսի 2013 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից քաղաքացիներին տրամադրվել էանձը ժամանակավորապես հաստատող 140 փաստաթուղթ, ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 6 տեղեկանք: Անձնագրային ծառայությունների դեմ դատական հայցեր չեն ներկայացվել: 2012 թ. մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրվել էր անձը ժամանակավորապես հաստատող 1407 փաստաթուղթ, ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 160 տեղեկանք: Դատական կարգով լրացուցիչ ցուցակներ են ընդգրկվել 9 ընտրող: 2013 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրվել էր անձը ժամանակավորապես հաստատող 606 փաստաթուղթ, ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 12 տեղեկանք: Դատական կարգով լրացուցիչ ցուցակներ են ընդգրկվել 13 ընտրող: Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |