ՀԱԿ. Ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր![]() 5 մայիսի 2013 - 22:35 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը: Երևանի ավագանու այսօր տեղի ունեցած ընտրությունները ընտրախախտումների մակարդակով ոչ մի բանով չէին զիջում վարչախմբի անցկացրած մյուս ընտրություններին։ Արդեն ավանդական դարձած խայտառակ ընտրախախտումները համատարած էին ամբողջ քաղաքում. ընտրակաշառք, թաղային և ՀՀԿ-ական խուժանի միջոցով ուղղորդված քվեարկություններ, բազմակի քվեարկություններ, ընտրական կարուսելներ, բացակաների փոխարեն քվեարկություններ, լցոնումներ, կուտակումներ տեղամասերում, ահաբեկումներ և այլն։ Եթե նկատի ունենանք մայրաքաղաքում ընտրողների ուռճացված ցուցակները հանրապետությունից բացակայողների, մարզերից և հարևան հանրապետություններից մարդկանց ֆիկտիվ գրանցման հաշվին, ապա մասնակիցների հայտարարված 56%-ի տակ պետք է հասկանալ իրական ընտրողների թվի 80-85%-ը, ինչը աներևակայելի է անգամ համապետական ընտրություններում։ Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդավարության և Հայաստանի ժողովրդի դեմ, ինչի համար իշխող ուժը քաղաքական, իսկ նրա պարագլուխները քրեական պատասխանատվություն են արժանանալու հաստատապես»,- ասված է հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |