Երևանի ավագանի անցան երեք ուժ. ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Բարև, Երևանը» կձևավորեն քաղաքային իշխանությունը 6 մայիսի 2013 - 09:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրութունների բոլոր 464 ընտրական տեղամասերի քվեարկության նախնական արդյունքները: Ըստ այդ արդյունքների՝ առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, նրան հաջորդում են «Բարգավաճ Հայաստանն» ու «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը: Հենց այս ուժերն էլ կներկայացնեն Երևանի ավագանին: Հանրապետական կուսակցությունը ստացել է 235 հազար 512 ձայն կամ 55,89 տոկոսը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 97 հազար 189 ձայն կամ 23,07 տոկոս: «Բարև, Երևան» դաշինքը՝ 35 հազար 732 քվե կամ 8,48 տոկոս: Այսպիսով, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Առաքելությունը» դուրս մնացին Երևանի հաջորդ ավագանուց: Հայաստանի օրենսդրության համաձայն` Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 6 տոկոսն է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8 տոկոսը: «Հայ ազգային կոնգրեսը» ստացել է 18 հազար 499 ձայն կամ 4,39 տոկոս, «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 15 հազար 999 կամ 3,8 տոկոս, «Օրինաց երկիրը»՝15 հազար 733 կամ 3,73 տոկոս, «Առաքելությունը»՝ 2 հազար 692 կամ 0,64 տոկոս: Ոստիկանության ներկայացրած տվյալներով Երևանում ընտրելու իրավունք ունի 816 հազար 457 մարդ: Ընտրություններին մասնակցել են 437 հազար 21 մարդ կամ ընտրողների 53.53 տոկոսը: Ավելացնենք, որ Հայաստանի օրենսդրության համաձայն` եթե ավագանու ընտրությունների արդյունքով կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Նախնական արդյունքների համաձայն` ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վերընտրվել է իր պաշտոնում: Ավելացնենք նաև, որ Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի քվեարկության օրից հետո 7-րդ օրը` մայիսի 12-ին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |