Հայ հեծանվորդները հաջող են մասնակցել Իրանում և Լեհաստանում անցկացված մրցաշարերում

Հայ հեծանվորդները հաջող են մասնակցել Իրանում և Լեհաստանում անցկացված մրցաշարերում

PanARMENIAN.Net - Հայ հեծանվորդները մասնակցել են Իրանում և Լեհաստանում անցկացված միջազգային մրցաշարերում: Ասիական լիգայի բաց առաջնությունում 100 մետր միջանկյալ վերջնագծով խմբային մրցավազքում 3-րդ տեղն է գրավել Էդվարդ Մաթոսյանը:

Իսկ Վարշավայում հաջող է մասնակցել Հովհաննես Հովհաննիսյանը: Նա 3-րդն էր հրապարակային ` 3 կիլոմետր հետապնդումով մրցավազքում, որտեղ վարպետի նորմայից բավականին բարձր արդյունք է ցույց տվել: Նա այդ արդյունքը բարելավել է Լեհաստանի երիտասարդական բաց առաջնությունում: 68 կմ խճուղային հեծանվավազքի կրիտերիում մրցաձևում Հովհաննիսյանը երկրորդն էր:

Մայիսի 10 –ին 3 տարիքային խմբերով կմեկնարկի Հայաստանի առաջնությունը: Այն կրելու է ընտրական բնույթ, և լավագույն մարզիկները իրավունք կստանան մասնակցելու Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում հուլիսի 13 –ին կայանալիք պատանեկան օլիմպիական փառատոնին, իսկ միջին և ավագ տարիքի երիտասարդները Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---