Այսօր Հայաստան է ժամանում Չեռնոգորիայի փոխվարչապետ Իգոր Լուկշիչը

Այսօր Հայաստան է ժամանում Չեռնոգորիայի փոխվարչապետ Իգոր Լուկշիչը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի ընթացքում Չեռնոգորիայի փոխվարչապետին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի և Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարի բանակցությունները և ելույթները մամուլի համար:

Իգոր Լուկշիչը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
---