Հայաթ Յազիչի. 2013թ. 3 ամսում ապրանքաշրջանառությունը Թուրքիայի ու Հայաստանի միջև կազմել է 29, 859 դոլար![]() 6 մայիսի 2013 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կապված է կոնկրետ քայլերի հետ Լեռնային Ղարաբաղի հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Հայաթ Յազիչին: Նա հիշեցրել է, որ Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից մեկն է: Յազիչին հավելել է, որ Թուրքիան կարևորում է համագործակցությունը Հարավային Կովկասում և 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արձանագրություններ ստորագրեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին: «Դրանով մեր երկիրը պահպանում է հավատն առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շարունակական կլինի Հարավային Կովկասում, հատկապես ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի դեպքում»,-ասել է Յազիչին՝ նշելով, որ այդ հարցում Թուրքիան միշտ սատարել է Ադրբեջանին: Նախարարն ասել է, որ 2013թ. 3 ամսում ապրանքաշրջանառությունը Թուրքիայի ու Հայաստանի միջև կազմել է 29, 859 դոլար, հայտնում է Anadolu գործակալությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |