Վարդան Սեդրակյանի գործով առաջին դատավարությունը մայիսի 14-ին է նշանակվել

Վարդան Սեդրակյանի գործով առաջին դատավարությունը մայիսի 14-ին է նշանակվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը նշանակվել է 2013 թվականի մայիսի 14-ին ժամը 12.00-ին: Այս մասին հայտնում են նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակից:

Ինչպես արդեն հայտնել էինք, Վարդան Սեդրակյանի գործով նախագահող դատավորն է Գագիկ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), 38-ով՝ հանցակիցների տեսակները և 305-ով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը։

Վարդան Սեդրակյանին կալանավորել են մարտի 5-ին: Նա մեղադրվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ:

 Ուշագրավ
---