Ախալցխայի Փոքր Պամաճ և Սուխոլիս գյուղերում նշվեց Սուրբ Գևորգ զորավարի տոնը![]() 6 մայիսի 2013 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի մայիսի 6-ին Ախալցխայի շրջանի հայերը և վրացիները մեծ շուքով նշում են Սբ. Գևորգ զորավարի տոնը: Այս տարի ևս բացառություն չեղավ: Այսօր վաղ առավոտվանից մարդիկ ոտքով և մեքենաներով այցելում էին Սուխլիս գյուղում Սբ. Գևորգ զորավարի պատվին կառուցված մատուռ: Ժողովրդի մի մասն էլ ուխտագնացություն կատարեց դեպի Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի մոտակայքում կառուցված Սբ. Գևորգ զորավարի մատուռ, որտեղ Հայր Հակոբ աբեղան տոնի առիթով մատուցեց Սբ. Պատարագ: Պատարագի ավարտին շրջակա գյուղերից և քաղաքից ժամանած ուխտավորներին ուրախացնելու համար Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնը կազմակերպեց ազգագրական երգերի և պարերի բացօթյա համերգ, ինչը շատ դուր եկավ մատուռ այցելած ուխտավորներին, որոնց գերակշիռ մաս վերջում միացավ երիտասարդական կենտրոնի պարող սաներին, հայտնում է akhaltskha.net-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |