Սոչիում փրկարարները գտել են հայ զբոսաշրջիկի դին![]() 6 մայիսի 2013 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հարավային տարածաշրջանային որոնողա-փրկարարական ջոկատի աշխատակիցները հայտնաբերել են հայաստանցի զբոսաշրջիկի դին: Կորած երիտասարդի որոնում կազմակերպելու խնդրանքով փրկարարներին դիմել Էր ոստիկաններից մեկը: Դագոմիսի շրջանի ծովափին լողալու գնացած 22-ամյա երիտասարդը չԷր վերադարձել իր իրերի մոտ: Մայիսի 5-ին փրկարարները որոնում Էին իրականացրել ծովում՝ Դագոմիսի ծովափի երկայնքով, այսօր որոնման գոտին ընդարձակվել Էր: «Ավարտվել են Հայաստանի 1991 թվականին ծնված բնակչի որոնումները: Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին զոհվածի դին ջրասուզակները հայտնաբերել են ծովի ջրատարածքում՝ Դագոմիս ավանի լողափին: Պատահարի հանգամանքները ճշտվում են»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Որոնողական գործողության մասնակցել են փրկարար ջոկատի հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ ջրասուզակներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |