Գյումրիում հաշմանդամների խնդիրներով զբաղվող խորհուրդը կհամագործակցի Օմբուդսմենի հետ![]() 6 մայիսի 2013 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Գյումրիում գործող հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող 12 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու և առավել արդյունավետ լուծելու նպատակով այդ կազմակերպությունները ստեղծել են հատուկ խորհուրդ, որի հետ նաև այսուհետհամագործակցելու է Պաշտպանի աշխատակազմը: Քննարկման ժամանակ բարձրացվեցին մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին հաշմանդամություն ունեցող մարդկանց պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալուն, անվճար դեղորայքի, սայլակների և քայլակների տրամադրմանը, շենքերի և շինությունների անմատչելիությանը` այդ թվում թեքահարթակների բացակայության, կամ առկա թեքահարթակների անհարմարությանը և հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը արհեստականորեն դժվարեցնող մի շարք այլ հարցերին: Հանդիպման ընթացքում ներկաներն իրենց կարծիքները հայտնեցին նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ համարելով, որ այն չի ապահովում արդյունավետ մեխանիզմներ՝ պաշտպանելու համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և կանխելու համար խտրականությունն իրենց նկատմամբ: Հետագայում կկազմակերպվեն մի շարք այլ հանդիպումներ և ավելի մանրամասն կքննարկվեն հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող առանձին խնդիրներ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |