Ժոաո Սուարեշ. Ղարաբաղյան հակամարտությունը շատ կարևոր հարց է, որը շտապ լուծում է պահանջում

Ժոաո Սուարեշ. Ղարաբաղյան հակամարտությունը շատ կարևոր հարց է, որը շտապ լուծում է պահանջում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցը գտնվում է ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչ Օգթա Ասադովի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնելով այն մասին, որ սա իր առաջին այցն է Ադրբեջան և տարածաշրջան, Սուարեշը ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ կարևոր հարց է, որը շտապ լուծում է պահանջում: Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ համապատասխան հանձնաժողովում անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---