Ուոթերթաունում դասախոսություն կկայանա Լեռնային Ղարաբաղի մասին 7 մայիսի 2013 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Ամերիկայի հայկական գրադարնում և թանգարանում (ALMA), որը գտնվում է Մասաչուսեթսի նահանգի Ուոթերթաուն քաղաքում, ԵՊՀ ասիստենտ Արշակ Բալայանը դասախոսություն կկարդա Շահումյանի (Քարվաճառ) և Քաշաթաղի մասին: Ինչպես գրում է The Armenian Weekly-ն, չնայած քաղաքական կարգավիճակի անորոշությանը և վատ զարգացած ենթակառուցվածքներին, մոտ 13 000 մարդ արդեն մշտական բնակություն է հաստատել այդ շրջաններում: Բալայանն այցելել է 10 գյուղ ու քաղաք, պարզելու համար վերաբնակների դրդապատճառները, նրանց խդնիրներն ու զարգացման ներուժը: Այդ ուսումնասիրությունն իրականացվել է գործընկերների հետ: Արշակ Բալայանը որպես գիտաշխատող հրավիրվել է Հարվարդի համալսարան, նրա աշխատանքին սատարում է Բաց հասարակության ինստիտուտը, որը ֆինանսավորում է Ջորջ Սորոսը: Նա մասնակցել է մի շարք կրթական, սոցիալական նախաձեռնությունների ու հետազոտական նախագծերի: Բալայանը դասավանդում է ԵՊՀ-ում էթիկա, քրիստոնեական էթիկա և գիտության փիլիսոփայություն: Նա Բերտրան Ռասելի հայտնի աշխատություններից մեկի թարգմանիչն է, նաև ուսումնական ձեռնարկի հեղինակ է։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |