Իզաբելա Յալյանը 4-րդ տեղն է զբաղեցրել ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում![]() 7 մայիսի 2013 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Լիմայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդուհի Իզաբելա Յալյանը ավարտել է ելույթը 4-րդ տեղում: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 87 կգ և նվաճել փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 107 կգ արդյունք է ցույց տվել: Երկամարտի արդյունքում Յալյանը բարձրացրել է 194 կգ: Աշխարհի չեմպիոն է դարձել Քսենիա Մաքսիմովան (Ռուսաստան) 205 կգ արդյունքով: Մայիսի 7-ին հարթակ դուրս կգա պատանիների աշխարհի առաջնության հաղթող Անդրանիկ Կարապետյանը 77 կգ քաշային կարգում, իսկ մայիսի 10-ին՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն ու Օլիմպական խաղերի բրոնզե մրցանակակիր Գոռ Մինասյանը ( +105 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |