Չեխիան հատուկ ներկայացուցչություն կբացի Հայաստանում

PanARMENIAN.Net - Չեխիայի ներքին գործերի նախարար Ֆրանտիշեկ Բուբլանը հայտարարել է, որ առաջիկայում Չեխիան հատուկ ներկայացուցչություններ է բացելու Հայաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում` այդ երկրներից դեպի Չեխիա ապօրինի ներգաղթը կանխելու նպատակով: «Նպատակը տեղի բնակչությանը ծանոթացնելն է, թե ինչ է սպասում նրանց Չեխիայում, ինչպես նաեւ` ինչ պետք է անել օրինական ճանապարհով երկիր մուտք գործելու համար», - հայտարարել է Չեխիայի ՆԳՆ ղեկավարրը: Չեխական մամուլը նաեւ հաղորդում է, որ ներքին գործերի նախարարությունը մտադիր է հիմնովին փոխել Չեխիայում արդեն իսկ բնակվող եւ աշխատող անօրինական ներգաղթողների հանդեպ վերաբերմունքը` համարելով նրանց ոչ թե հանցագործներ, այլ, երբեմն, թրաֆիքինգի զոհեր:



Չեխիայի ՆԳՆ-ն նաեւ մտադիր է դեսպանատներին կից բացել «աշխատանքի գրասենյակներ», որոնք կկարողանան օրինական ճանապարհով չեխական ընկերությունների համար աշխատողներ վարձել: Ներկայումս Չեխիան Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն չունի, եւ Հայաստանում Չեխիայի դեսպանի նստավայրը Թբիլիսիում է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---