Ռոբերտ Մենենդեսը օրինագիծ է ներկայացրել սիրիական ընդդիմությանը զենքի առաքման մասին

Ռոբերտ Մենենդեսը օրինագիծ է ներկայացրել սիրիական ընդդիմությանը զենքի առաքման մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է սիրիական ընդդիմությանը զենքի մատակարարումն արտոնող օրինագիծը: Նրա նախաձեռնողն է Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը:

«Ասադի ռեժիմը հատեց «կարմիր գիծը», ինչը թույլ է տալիս դիտարկել բոլոր տարբերակները»,-հայտարարել է նա: «Սիրիայում և նրա շուրջ ծանր հումանիտար ճգնաժամ է, ԱՄՆ-ն պետք է նպաստի, որպեսզի կշեռքի նժարը թեքվի դեպի Սիրիայի ընդդիմադիր խմբերի կողմը», ասել է սենատորը:

Առաջարկված օրինագիծը, որը կոչվում է «Ակտ Սիրիայի կայունացման մասին 2013», նախատեսում է ռազմական օգնություն «սիրիական զինյալ ընդդիմությանը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---