Հայաստանը և Չեռնոգորիան մտադիր են ակտիվացնել տնտեսական համագործակցությունը

Հայաստանը  և Չեռնոգորիան մտադիր են ակտիվացնել տնտեսական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

«Վերջին շրջանում արձանագրում ենք, որ Չեռնոգորիայի հետ մեր հարաբերությունները գնալով խորանում են: Քաղաքական մակարդակում այդ գործընթացներն ավելի արագ են զարգանում և մենք ցանկանում ենք, որպեսզի երկկողմ հարաբերությունները զարգանան և խորանան նաև տնտեսական բնագավառում».- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Իգոր Լուկշիչի այցը կնպաստի տնտեսական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

Չեռնոգորիայի փոխվարչապետը նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները և շահագրգիռ է ինտենսիվ կապերի զարգացման գործում:

Զրուցակիցները կարևորել են առաջիկայում կայանալիք հայ-չեռնոգորյան բիզնես ֆորումի անցկացումը, որը կխթանի երկկողմ գործարարների միջև կապերի սերտացմանն ու գործնական ծրագրերի իրականացմանը:

Տիգրան Սարգսյանը և Իգոր Լուկշիչը քննարկել են զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Տեղեկացվել է, որ այդ նպատակով առաջիկայում երկու երկրների միջև կազմակերպվելու են չարտերային չվերթեր:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես, Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ հաջողությամբ ընթացող բանակցություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում առկա խնդիրներին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---