Է.Նալբանդյանն ու Ի.Լուկշիչը բանակցել են ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև տնտեսական համաձայնագրի ստորագրման շուրջ![]() 7 մայիսի 2013 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Չեռնոգորիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր առաջին անգամ Հայաստան է այցելել Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը, ով այսօր հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում` տնտեսություն, մշակույթ, կրթություն, տուրիզմ և այլն, փոխգարծակցության, նոր պայմանագրային դաշտի ստեղծման, քաղաքական երկխոսության ակտիվացման վերաբերյալ հարցեր: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անդրադարձել են նաև միջազգային կառույցներում, ինչպես նաև երկկողմանի փոխգործակցության մեխանիզմներ ստեղծելուն: Էդվարդ Նալբանդյանն Իգոր Լուկշիչի հետ քննարկել է նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, նա ներկայացրել է Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչն իր հերթին նկատեց, որ այցը կօգտագործեն ավելի սերտ համագործակցություն ստեղծելու համար: «Հիմնականում կենտրոնացել ենք տնտեսական համագործակցության հեռանկարների վրա, բանակցել ենք տնտեսական համաձայնագրի ստորագրման շուրջ: Կարծում եմ, որ մենք հաջողությամբ կիրականացնենք այն: Որոշեցինք նաև կենտրոնանալ երկու երկրների միջև զբոսարջության զարգացման վրա, կստեղծենք ճկուն վիզային ռեժիմ, որպեսզի խթանենք տուրիզմը, առաջիկայում երկու երկրների միջև կազմակերպվելու են չարտերային չվերթեր»,- ասաց նա: Իգոր Լուկշիչը նաև հայտնեց, որ հայ-չեռնոգորյան բիզնես ֆորումի անցկացումը ևս պետք է օգտագործել համագործակցության զարգացման համար: Նա նշեց, որ քայլեր կկատարեն նաև երկու երկրների մայրաքաղաքների միջև համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Չեռնոգորիայի փոխվարչապետը շնորհավորեց Հայաստանին` մայիսի 16-ից Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահության կապակցությամբ և նշեց, որ մեծ սպասելիքներ ունեն այդ նախագահությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |