Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծին բացասական եզրակացություն է տրվել

Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծին բացասական եզրակացություն է տրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության բնապահապանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացություն է տվել.

1. «Մեգո Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին:

2. «Գեգամետ Պլյուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի շահագործման նախագծին:

3. «Վարդենիսի քարհանք վարչություն» բաց բաժնետիրական ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Ողջաբերդի անդեզիտաբազալտների հանքավայրի «Լեսնոյե» տեղամասի շահագործման նախագծին: Բնապահպանության նախարարությունը, բացի վերոնշյալից, «Մեղրաձոր Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է վերադարձրել փորձաքննության ներկայացված Մեղրաձոր համայնքում նախատեսվող ոսկու կորզման արտադրամասի նախագծային փաստաթղթերը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---