ԱՄԷ-ում նախատեսվում է հայկական արտադրատեսակների ցուցահանդես կազմակերպել

ԱՄԷ-ում նախատեսվում է հայկական արտադրատեսակների ցուցահանդես կազմակերպել

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարար Անվար Մուհամմադ Գարգաշի հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունները՝ միաժամանակ կարևորելով առևտրատնտեսական համագործակցության էլ ավելի զարգացումը: Այդ կապակցությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել հատկապես մասնավոր հատվածների միջև համագործակցության ընդլայնմանը:

Քննարկվեցին նաև հայ-էմիրաթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի գումարման, երկու երկրների միջև գործող ավիաթռիչքներն ավելացնելու, ԱՄԷ-ում հայկական արտադրատեսակների ցուցահանդես և գործարար համաժողով կազմակերպելու հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---