Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարած քաղաքացիների խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալը

Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարած քաղաքացիների խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալը

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 և 07/18 ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու և այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցված քրեական գործերի շրջանակներում որպես կասկածյալ են ներգրավվել Դ.Մխիթարյանը և Ս.Սերոբյանը:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net ին տեղեկացնում են, որ ձեռնարկվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ` քրեական գործերի լրիվությունն ու ամբողջականությունն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---