«Սառեցված հակամարտությունների» մասին հարցը չի ընդգրկվի ՄԱԿ-ի ԳՎ 60-րդ նստաշրջանի օրակարգում14 դեկտեմբերի 2005 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր կոմիտեն, որը պատասխանատու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշխատանքի կազմակերպման համար, մերժել է ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) խնդրանքը` Սեւծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում սառեցված հակամարտությունների եւ միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար նրանց հետեւանքների մասին հարցը 60-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ: ՄԱԿ-ի Գլխավոր կոմիտեի 28 անդամներից ՎՈՒԱՄ-ի առաջարկի օգտին են քվեարկել միայն երեքը` Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն: Դեմ են քվեարկել կոմիտեի հինգ անդամները` Ռուսաստանը, Հայաստանը, Անգոլան, Մյանման եւ Վենեսուելան: Մյուսները ձեռնպահ են մնացել: Գլխավոր կոմիտեն կազմված է Գլխավոր վեհաժողովի նախագահից, նրա 21 տեղակալներից եւ գլխավոր կոմիտեների ղեկավարներից: ՎՈՒԱՄ անդամները գտնում են, որ միջազգային միջնորդությունը Սեւծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում սառեցված հակամարտությունների կարգավորման հարցում ոչ մի արդյունք չի տվել: Այդ պատճառով նրաք առաջարկել են քննարկել այդ հարցը առաջնային կարգով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանում: ՎՈՒԱՄ-ը գտնում է, որ «չկարգավորված հակամարտությունները Մոլդովայի, Աբխազիայի եւ Վրաստանի Ցխինվալի շրջանում, Հարավային Օսիայում եւ Լեռնային Ղարաբաղում լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղության եւ անվտանգության համար, վտանգ է ստեղծում ՄԱԿ-ի անդամ երեք պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար: Նշենք, որ Գլխավոր կոմիտեն Գլխավոր վեհաժողովին է ներկայացնում իր հանձնարարականները օրակարգի հաստատման, ըստ կոմիտեների հարցերի բախշման եւ Վեհաժողովի աշատանքի կազմակերպման վերաբերյալ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |