Գյուղատնտեսական համատարած հաշվառում նախատեսվում է անցկացնել 2014 թ. հոկտեմբերի 11-31-ը![]() 7 մայիսի 2013 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2014թ. անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: ՀՀ կառավարության 2013թ.ապրիլի 25-ի 402 – Ն որոշման համաձայն` հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառում (ԳՀՀ) նախատեսվում է անցկացնել 2014 թ. հոկտեմբերի 11-31-ը: Մինչ այդ, 2013 թ. հոկտեմբերի 11-31-ը փորձնական հաշվառում կանցկացվի Արարատի մարզի Շահումյան, Ազատավան և Նոր Խարբերդ, Կոտայքի մարզի Նոր Գեղի և Տավուշի մարզի Բերդ, Գանձաքար և Այգեհովիտ համայնքներում: Հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը տեղեկություններ է ներկայացրել ԳՀՀ-ի անհրաժեշտության, էության և կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Նշվել է, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք ԳԳՀ-ի նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղնշանակության շենք-շինությունների, առկա ներուժի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն է: Ակնկալվում է, որ ԳՀՀ-ն հնարավորություն կընձեռի բարելավել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ վիճակագրությունը, ձևավորել տվյալների ամբողջական համակարգ, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների վիճակագրական ռեգիստրներ, բացահայտել գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները: ՄԱԿ-ի ուղեցույցների համաձայն` անդամ երկրները պարտավոր են առնվազն տասը տարին մեկ անգամ ԳՀՀ անցկացնել: Ստեփան Մնացականյանը ներկայացրել է նաև 2014 թ. ԳՀՀ նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշվի նախագիծը: Ընդհանուր նախահաշիվը 2013-2016թթ. համար կկազմի 1,8 մլրդ դրամ: Հանձնաժողովը որոշեց հավանության արժանացնել ծախսերի նախահաշիվը` համաձայնելով, որ այն կարող է ըստ համապատասխան տարիների պետական բյուջեների մասին ՀՀ օրենքների ենթարկվել փոփոխության` հաշվի առնելով պետական բյուջեից հատկացումների հնարավորությունները, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից հնարավոր տրամադրվելիք դրամաշնորհային ծրագրերի առանձնահատկությունները, ինչպես նաև ԳՀՀ-ի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման նախատեսված գործիքակազմի կատարելագործման հնարավորությունները: Ա. Գևորգյանն առաջարկել է ինտենսիվ աշխատել միջազգային դոնոր հանրության հետ` ԳՀՀ անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության ստացման ուղղությամբ: Նա նաև կարևորել է հանրային իրազեկման համապատասխան աշխատանքների իրականացումը` բնակչության շրջանում գործընթացի վերաբերյալ ճիշտ պատկերացում ձևավորելու համար: Ա. Գևորգյանը հանձնաժողովի անդամներին առաջարկել է մեկամսյա ժամկետում ԳԳՀ ծրագրի նախագծի վերաբերյալ ԱՎԾ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Հանձնաժողովի նիստից հետո Ա. Գևորգյանն առանձին խորհրդակցություն անցկացրեց մարզպետների մասնակցությամբ: Քննարկվեցին գարնան գյուղատնտեսական աշխատանքների, հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Ներկայացվեցին նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. չորս ամիսների ցուցանիշները: Նշվել է, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95,4 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 14 տոկոսով: Ա.Գևորգյանը կարևորել է այդ ուղղությամբ տարվա ընթացքում մշտական հետևողական աշխատանքի իրականացումը և մարզպետներին առաջարկեց հարցն ուշադրության կենտրոնում պահել: Ա.Գևորգյանը մարզպետների ուշադրությունը հրավիրել է նաև աղբահանության խնդիրների և հատկապես ճանապարհամերձ հատվածների մաքրության վրա` առաջարկելով համայնքապետերին հորդորել պատշաճ կերպով կատարել իրենց պարտավորությունները: Քննարկվել են նաև մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի իրականացման ընթացքի, ուսումնական տարվա ավարտի հետ կապված և մի շարք այլ հարցեր: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |