Մայիսի 5-6-ի գիշերը հրավառություն կազմակերպած ևս երեք հոգի կենթարկվեն պատասխանատվության

Մայիսի 5-6-ի գիշերը հրավառություն կազմակերպած ևս երեք հոգի կենթարկվեն պատասխանատվության

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում արձանագրվել է հրագործական արտադրատեսակների օգտագործման 3 դեպք, և իրավախախտում թույլ տված երեք անձանց նկատմամբ կազմվել են վարչական արձանագորություններ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ մայիսի 5-ի գիշերը, Երևանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել էին հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել էր բնակիչների հանգիստն ու անդորրը:

Մայիսի 6-ին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն էր կազմվել համակեցության կանոնները խախտած 16 անձանց նկատմամբ:

Վարչական պատասխանատվության են ենթարկվել 2 անձ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, 2-ը՝ Արաբկիրի, 3-ը՝ Նոր Նորքի և Ավանի, 2-ը՝ Շենգավիթի, 3-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 2-ը՝ Աջափնյակ-Դավթաշեն և 2-ը Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջաններում հրավառություն իրականացնելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---