ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստ է անում. Շուտով հայտնի կլինի կառավարության նոր կազմը![]() 7 մայիսի 2013 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցությունը Գործադիր մարմնի նիստ է գումարել, որին կհաջորդի Խորհրդի նիստ: Վերջինի ժամանակ վերանշանակված վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի նոր կառավարության կազմը: Կուսակցության գրասենյակում են ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ ԳՄ ու Խորհրդի անդամներ: Շրջանառվող լուրերի համաձայն` կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինի: Ըստ այդ տեղեկությունների` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը չեն շարունակի պաշտոնավարել, իր պաշտոնին չի մնա նաև ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը: Ֆինանսների նոր նախարար հնարավոր է նշանակվի Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, շրջանառվում է նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի անունը: Մեկ այլ վարկածի համաձայն` սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը կբաժանվի երկու մասի: Սպորտի նախարար կնշանակվի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը, ով այս պահին ՀՀԿ գրասենյակում է, իսկ Երիտասարդության հարցերով նախարար՝ «Հայոց Արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը: Ավելացնենք, որ ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Յուրի Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը հայտնել էր, որ Վարդանյանին առաջարկել նախարարի պաշտոնը, և վերջինս էլ համաձայնել է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |