Արկադի Ղուկասյան. Ղարաբաղի հարցը «փակ դռների» ետեւում չի լուծվելու

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին խոսակցությունները «վերացական» եւ «անհիմն» են»,-այսօր լրագրողներին է հայտարարել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Երեւանում կայացած հանդիպումից հետո: Նրա խոսքերով, Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը փաստացիորեն եւ իրավաբանորեն երբեք չի լինի Ադրբեջանի մասը, կարող եմ ձեզ հավաստիացնել դրանում»,-ընդգծել է Ա.Ղուկասյանը: ԼՂՀ նախագահն ասել է նաեւ, որ չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարելի է միայնակ լուծել: «Սա մեր ընդհանուր հարցն է` ե'ւ Ղարաբաղի, ե'ւ Հայաստանի, Հայաստանի քաղաքական իշխանությունների եւ ժողովրդի հարցն է: Այդ խնդրի լուծման գործընթացը չի կարող գաղտնի պահվել: Բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածության ենք հասել, կներկայացվեն ժողովրդին, ընդ որում, առաջին հերթին ժողովրդին, ԼՂՀ ժողովուրդը պետք է ասի իր կարծիքը: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ հարցը չի լուծվելու «փակ դռների» ետեւում»,-ընդգծել է Արկադի Ղուկասյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---