Կառավարության նոր կազմը![]() 8 մայիսի 2013 - 11:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով նշանակել է կառավարության նոր անդամներին: Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար: Արմեն Գևորգյանը նշանակվել է փոխվարչապետ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, Սամվել Թադևոսյանը` ՀՀ քաղաքաշինության նախարար, Հրանուշ Հակոբյանը` ՀՀ սփյուռքի նախարար, Յուրի Վարդանյանը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հասմիկ Պողոսյան` ՀՀ մշակույթի նախարար, Արմեն Աշոտյանը` ՀՀ կրթության և գիտության նախարար, Արմեն Մովսիսյանը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Արամ Հարությունյանը` ՀՀ բնապահպանության նախարար, Գագիկ Բեգլարյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, Արմեն Երիցյանը` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Դավիթ Սարգսյանը` ՀՀ ֆինանսների նախարար, Վահրամ Ավանեսյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարար, Սերգո Կարապետյանը` ՀՀ գյուղատնտեսության նախարար, Հրայր Թովմասյանը` ՀՀ արդարադատության նախարար, Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարար, Արտեմ Ասատրյանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակել էր Սեյրան Օհանյանին, Արտաքին գործերի նախարարի պաշտոնում` Էդվարդ Նալբանդյանին: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |