ՀՀ նախագահ. Նոր կառավարությունից ակնկալում ենք որակական ցուցանիշներ ու սոցիալական խնդիրների լուծում 8 մայիսի 2013 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Ինչպես նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության առաջին նիստում, մեկ տարում Հայաստանն անցավ երեք ընտրությունների միջով: Ըստ նրա առաջին փուլը դա խորհրդարանական ընտրություններն էին, որի արդյունքում արդեն իսկ ունենք ուժեղ և գործող քաղաքական մարմին, նախագահական ընտրությունների արդյունքում ունենք նոր քաղաքական ուժ: Ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի քաղաքացիները այնպիսի պաշտոնյաների պահանջ ունեն և պատրաստ են սատարել այն պաշտոնյաներին, որոնք շոուին գերադասում են աշխատանքը: «Յուրաքանչյուր ընտրություն փորձություն է մեր երկրի ու ժողովրդավարության համար: Մենք դուրս եկանք ընտրություններից որպես ավելի հզորացած պետություն»,-ասել է նա: Անդրադառնալով առաջիկա աշխատանքին՝ ՀՀ նախագահը նշեց, որ առջևում հետևողական աշխատանք է, որի նպատակը լինելու է մարդկանց խնդիրների լուծումն ու բարեկեցիկ ապագայի կառուցումը: «Ակնկալիքները նոր կառավարությունից մեծ են, քանի որ նրա աշխատանքին ոչինչ չի խոչընդոտում, կան բոլոր նախադրյալները առաջընթաց ապահովելու համար»,-ասել է ՀՀ նախագահը: Նա հիշեցրեց, որ անցյալ տարի կառավարության առջև խնդիր էր դրված ապահովել 7-տոկոսանոց աճ, այս տարի նույն խնդիրն է դրված: «Այս անգամ մենք սպասելու ենք որակական ցուցանիշների ու սոցիալական խնդիրների լուծման, շեշտը դրվելու է արդյունքների վրա, և այդ արդյունքները պետք է լինեն զգալի ու հաշվարկելի»,-ասել է նա՝ պարզաբանելով, որ դա հանգեցնում է կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը, ուռճացված պետհամակարգի աշխատանքի օպտիմալացմանը: «Խնդիրները շատ են, մաղթում եմ ձեզ հաջողություն և խնդրում եմ գիտակցել, որ ձեր հաջողությունից շատ բան է կախված»,-ասաց նախագահը: Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ կառավարությունը լիովին գիտակցում է, որ «նախագահի ու քաղաքացիների ակնկալիքները բարձր են, և մենք ամեն ինչ կանենք արդարացնելու համար դրանք և ուժ չենք խնայի, որպեսզի դա զգա յուրաքանչյուր քաղաքացի»: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |