Ռոստելեկոմը պատերազմի վետերաններին նվիրում է բարձրորակ անվասայլակներ 8 մայիսի 2013 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Ռոստելեկոմը հիշում և բարձր է գնահատում Հայրենական մեծ պատերազմի բոլոր մասնակիցների հերոսությունն ու հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին ընդառաջ հուշագիր է ստորագրում ՀՀ վետերանների միավորման խորհրդի հետ վետերաններին ուղղված աշխատանքներում աջակցության ցուցաբերման նպատակով, ասվում է ընկերության հաղորդագրոթւյան մեջ: Ռոստելեկոմ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի և Խորհրդի նախագահ Սիմոն Եսայանի կողմից ստորագրված հուշագրի շրջանակներում ընկերությունը պատերազմի վետերաններին նվիրում է բարձրորակ անվասայլակներ, որոնք ուղարկվելու են մարզերում բնակվողներին նրանց տեղաշարժն ապահովելու և առօրյան հեշտացնելու նպատակով: Ընկերությունը բարձր է գնահատում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերը հասարակության խնդիրների լուծման գործում և պատասխանատվություն է ստանձնում համագործակցելու միության հետ նաև հետագա աշխատանքներում և ծրագրերում: Հուշագրի ստորագրումից հետո Ռոստելոկոմ գլխավոր տնօրենը ներկա է գտնվելու Արմավիր քաղաքում նոր վաճառքի և սպասարկման սրահի բացման արարողությանը: Արմավիրում գործարկված վաճառքի և սպասարկման սրահն ընկերության թվով յոթերորդն է Հայաստանում: Այն գտնվում է ք. Արմավիր, Հանրապետության 7 հասցեում: Ռոստելեկոմ սրահները հնարավորություն են տալիս քաղաքի բոլոր բնակիչներին տեղում ծանոթանալու և բաժանորդագրվելու ընկերության ինտերնետ հասանելիության և հեռախոսակապի (շուտով նաև հեռուստատեսության) ծառայություններին, գործող ակցիաներին, ինչպես նաև ձեռք բերելու համակարգիչներ և ժամանակակից աքսեսուարներ: Ռոստելեկոմ բաժանորդ դառնալու համար հնարավոր է անգամ ուղղակի զանգահարել 060 46 46 46 հեռախոսահամարով և ընկերության մասնագետները կմոտենան ձեզ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |