Արամ Հարությունյան. Բնապահպանության նախարարությունը պատրաստ է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները

Արամ Հարությունյան. Բնապահպանության նախարարությունը պատրաստ է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները

PanARMENIAN.Net - «ՀՀ բնապահպանության նախարարության ծրագրերը հետևողական բնույթ են կրում, մենք պատրաստ ենք լուծել բոլոր խնդիրները, որոնք կդրվեն մեր առջև»,-լրագրողներին է հայտարարել նախարար Արամ Հարությունյանը կառավարության նիստից հետո:

Մայիսի 8-ին տեղի ունեցավ կառավարության նոր կազմի առաջին նիստը, որը նախագահում էր ՀՀ նախագահը:

Անդրադառնալով այն հարցին, որ նախարարի անունն ու նախարարության աշխատանքը մշտապես շրջանառվում են հանրության շրջանում՝ Արամ Հարությունյանն ասաց, որ դա ոչ մի կերպ չի անդրադառնում լիազորությունների կատարման վրա: «Նախարարությունը աշխատող օղակ է, հարցերը, որոնք լուծում է նախարարությունը, բնականաբար, կապված են էկոնոմիկայի, շրջակա միջավայրի հետ, ուստի գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Դա մեզ ստիպում է ավելի հավաք լինել, ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ դրված խնդիրների լուծմանը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---