Յուրաքանչյուր նախարար պետք է կատարի իր առջև դրված խնդիրները, հայտարարել է ԱԻՆ ղեկավարը

Յուրաքանչյուր նախարար պետք է կատարի իր առջև դրված խնդիրները, հայտարարել է ԱԻՆ ղեկավարը

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր նախարար պետք է կատարի իր առջև դրված խնդիրները, հայտարարել է ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը կառավարության նիստից հետո:

Մեկնաբանելով շրջանառվող լուրերն այն մասին, որ նա կարող է նշանակվել ոստիկանության պետի պաշտոնում՝ Երիցյանն ասել է. «Ես չեմ լսել դրա մասին, գտնում եմ, որ ոստիկանության պետը շատ լավ է կատարում իր առջև դրված խնդիրները»:

Ըստ նրա, իր աշխատանքի գնահատականը պետք է տան հասարակությունը, վարչապետն ու նախագահը: «Ես աշխատել եմ որքան կարողացել եմ և առաջ եմ տանելու իմ աշխատանքը»,-հավելել է նախարարը:

Մայիսի 8-ին տեղի է ունեցել կառավարության նոր կազմի նիստը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---