ՀՀ ջրամատակարարման համակարգի նոր կառավարիչ է դարձել ֆրանսիական «Generales des Eaux» ընկերությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ջրամատակարարման համակարգի նոր կառավարիչ է դարձել ֆրանսիական «Generales des Eaux» ընկերությունը, որը գործում է աշխարհի 55 երկրներում: Այն կփոխարինի մինչ այդ աշխատող իտալական ընկերությանը: Համապատասխան պայմանգիր են կնքել Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ ֆրանսիական ընկերության Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ներկայացուցչության տնօրեն Ժան Պարիս Պուարեն: Նշենք, որ ջրամատակարարման համակարգի արդիականացման համար Համաշխարհային բանկը տրամադրել է 20 մլն դոլարի վարկ, եւս 16 մլն դոլար է ներդնում ֆրանսիական ընկերությունը: Ընկերությունը մտադիր է համակարգը կառավարել 10 տարվա ընթացքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---