Ադրբեջան-Գերմանիա հարաբերությունների պառակտումը![]() 8 մայիսի 2013 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ձախակողմյան կուսակցույթան մարդու իրավունքների մասով փորձագետները շտապ հաղորդագրություն են ուղարկել ադրբեջանական haqqin.az կայքի ղեկավարությանը և լրագրող Էյնուլլա Ֆատուլլաևին: Այս մասին գրում է կայքն ու նշում. «Գերմանիայում հակաադրբեջանական արշավի նախաձեռնողներից մեկի, Բունդեստագի հայամետ պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնի նախաձեռնությամբ Բունդեստագում և գերմանական առաջատար լրատվամիջոցներում ադրբեջանցի լրագրողի մասին հատուկ փաստաթուղթ է տարածվել: Գերմանիայի կառավարող կոալիցիայի պատրաստած փաստաթղթում նշված է, որ Էյնուլլա Ֆատուլլաևը հետազոտություն է իրականացնում Գերմանիայում մարդու իրավունքների խախտումների մասին այն ժամանակ, երբ Ադրբեջանում ընդդիմադիր և անկախ լրագրողները ճնշումների են ենթարկվում: Ադրբեջանցի լրագրողը Գերմանիայում նման փաստեր է հավաքում` հանձնարարություն ունենալով ճնշում գործադրել ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին զեկույց պատրաստող Բունդեստագի պատգամավոր Շտրասսերի վրա»: Այս փաստաթղթի պատրաստմանը մասնակցել են նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գերմանական ճյուղի փորձագետները, որոնք, ըստ haqqin.az-ի սերտ գործակցում են Անգելա Մերկելի վարչակազմի հետ: Փաստաթղթում կոչ կա` ուղղված Գերմանիայի քաղաքական-հասարակական կազմակերպություններին`Է. Ֆատուլլաևի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին: Այս պահին ադրբեջանցի լրագրողը պատրաստում է պատասխան դիմում` ուղղված Գերմանիայի քաղաքացիներին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |