Հայտնի են ՀՊՃՀ 80 ամյակին նվիրված սպարտակիադայի հաղթողների անունները 8 մայիսի 2013 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է ապրիլի 15-ից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկնարկած և բուհի 80 ամյակին նվիրված հոբելյանական սպարտակիադան, որը իսկական մարզատոնական տրամադրություն ապահովեց ՀՊՃՀ բոլոր ֆակուլտետների, քոլեջի ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների համար: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՀՊՃՀ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից: ՀՊՃՀ Մարմնակրթության և սպորտի գիտակրթական կենտրոնի մարզադահլիճում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողությանը և մրցանակների հանձնմանը մասնակցել է ՀՊՃՀ ողջ ղեկավարությունը, ֆակուլտետների դեկանները և բազմաթիվ ուսանող երկրպագուներ: Ողջունելով ՀՊՃՀ 16-րդ սպարտակիադայի բոլոր մասնակից թիմերին և մարզիչներին` բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը գոհունակությամբ արձանագրել է ուսանողների` մասնագիտական կրթություն ստանալուն զուգահեռ առողջ ապրելակերպ վարելու ցանկությունը: «Ուրախ եմ, որ լինելով ճարտարագետներ, օգտվում եք հնարավորությունից և բարելավում ձեր մարզական կարողությունները: Պոլիտեխնիկցիները միշտ աչքի են ընկել ոչ միայն հաջող ուսումնառությամբ, այլև մարզական կարողություններով: Սպարտակիադան տարիներ շարունակ ավանդույթ է եղել, և ես հույս ունեմ, որ դուք կշարունակեք պոլիտեխնիկական լավագույն ավանդույթներից մեկը»,-ասել է ռեկտոր Ա. Ավետիսյանը: Ցուցադրական ելույթներով և հնարքներով հանդես են եկել ՀՊՃՀ «Պոլիտեխնիկ» մարզակումբի ուշի մանկապատանեկան թիմի սաները և ՀՊՃՀ գեղարվեստական մարմնամարզության թիմի ներկայացուցիչները: Ցուցադրություններին հաջորդել է պատվոգրերի և գավաթների հանձնումը: Հոբելյանական սպարտակիադային 9 մարձաձևերում ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես ՀՊՃՀ ֆակուլտետները, այնպես էլ ՀՊՃՀ քոլեջը և ավագ դպրոցը: Արդյունքում, ընդհանուր թիմային հաշվարկով առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է ՀՊՃՀ Ավագ դպրոցը, երկրորդ տեղը` Կիբեռնետիկայի ֆակուլտետը, իսկ երրորդ տեղը` ՀՊՃՀ Քոլեջը: ՀՊՃՀ 80 ամյակի կապակցությամբ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից համալսարանի Մարմնակրթության և սպորտի գիտակրթական կենտրոնի 6 դասախոսների շնորհվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի աշխատողի պատվավոր կոչում: Նրանք են` բասկետբոլի մարզիչ Սերժիկ Հարությունյանը, բռնցքամարտի մարզիչ Հուսիկ Արիստակեսյանը, վոլեյբոլի մարզիչ Լյուդմիլա Յասակովան, աթլետիկայի մարզիչ Մհեր Ավետիսյանը, ձյուդոյի մարզիչ Մանվել Աղամյանը և լողի մարզիչ Խաչատուր Սանոսյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |