ԿԸՀ. Այսօրվա վերահաշվարկով 32 ընտրատեղամասերից 17-ում կողմ ձայների փոփոխություն չի գրանցվել 8 մայիսի 2013 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր իրականացված ընդհանուր առմամբ 32 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 17 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: Մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` «Առաքելություն» կուսակցությանը և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 1-ականով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 1-ով, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 3-ով, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 4-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 5-ով, իսկ «Օրինաց երկիր» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը մնացել է անփոփոխ: Վերահաշվարկի արդյունքում անփոփոխ է մնացել նաև անվավեր քվեաթերթիկների թիվը: Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը` ժամը 14.00-ն: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |