Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում ՍԴՀԿ հայ-ամերիկյան խորհուրդը կսատարի Էրիկ Կարսեթիին 8 մայիսի 2013 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայ-ամերիկյան խորհուրդը Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում կսատարի քաղաքապետի թեկնածու Էրիկ Կարսեթիին: Ինչպես նշվում է տարածված հաղորդագրության մեջ, Է.Կարսեթին ներկայացնում է 13-րդ ընտրատարածքը, որն ընդգրկում է մեծաթիվ հայերով բնակեցված Հոլիվուդի «Փոքր Հայաստան» թաղամասը: «Գործնականորեն ծառայելով շրջանի բնակչությանն աշխատատեղերի ավելացման, ոճիրների կանխարգելման և այլ բարեկարգումների հարցերում, Կարսեթին միակ թեկնածուն է, ով իր մեծ ներդրումն ունի տնտեսական ճգնաժամի ընթացքում տուժած տարածքները զարգացնելու գործում»,- նշված է ՀԱԽ-ի հրապարակած զորակցական հայտարարության մեջ: Կարսեթին իր գործնական մասնակցությունն է բերել նաև ամերիկահայության կողմից իրականացված համայնքային բազմաթիվ միջոցառումների և ծրագրերի, ինչպես նաև աջակցել է «Փոքր Հայաստան»-ի առևտրական պալատի ստեղծմանը: «Նա նաև կարևոր դեր է ունեցել «Փոքր Հայաստան» թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլարշավի կազմակերպման գործում»,- նշվում է հայտարարության մեջ: ՀԱԽ-ը վստահ է, որ որպես քաղաքապետ Կարսեթին կկարողանա օգտագործել իր փորձառությունը հօգուտ Լոս-Անջելեսի և քաղաքում բնակվող հայության հարցերի լուծման: Էրիկ Կարսեթին հայտարարել է, որ շատ ուրախ է Հայ-ամերիկյան խորհրդի աջակցությունը ստանալու համար: «Լոս-Անջելես քաղաքի ներսում խորը արմատներ ունեցող հայկական կազմակերպության աջակցությունը իսկապես պատիվ է, և ես պատրաստ եմ ծառայել ամերիկահայությանը որպես Լոս Անջելեսի հաջորդ քաղաքապետ»,-ասել է թեկնածուն: Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան մայիսի 21-ին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |