Հայաստանը գոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ բանակցություններից15 դեկտեմբերի 2005 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը գոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ քննարկումներից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք գտնում ենք, որ 2005 թվականին գրանցվեց դրական առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, եւ հուսով ենք, որ այդ դրական միտումը կպահպանվի նաեւ հաջորդ տարի»,-նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով, տվյալ պահին բանակցությունների սեղանին չկա միջնորդների առաջարկների փաթեթ: Այսօրվա դրությամբ քննարկվում են հիմնականում ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ լրացուցիչ տարրերը: Միայն այդ հարցերի շուրջ համաձայնության գալու դեպքում, դրանք կարող են դառնալ առաջարկների նախագիծ: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման անցկացման տեղին եւ ժամկետներին` Վ.Օսկանյանը նշել է, որ այս պահին դեռեւս չկան կոնկրետ պայմանավորվածություններ: «Մտադրություն կա այդ հանդիպումը կազմակերպել հաջորդ տարվա սկզբին»,-ամփոփել է ՀՀ ԱԳ նախարարը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |