Մովսես Հակոբյան. Հայկական բանակը տարածաշրջանի խաղաղ գոյակցությունն ապահովող կարևոր գործոններից մեկն է

Մովսես Հակոբյան. Հայկական բանակը տարածաշրջանի խաղաղ գոյակցությունն ապահովող կարևոր գործոններից մեկն է

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օրն է: ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի խոսքով` այս ընթացքում Պաշտպանության բանակի ունեցած ձեռքբերումների և թերացումների վերաբերյալ ամենաշիտակ գնահատականը կարող է տալ ժողովուրդը: «Դրա ամենաազնիվ պատասխանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում արդեն մոտ 20 տարի շարունակվող փխրուն, բայց տևական խաղաղությունն է, որն առաջին հերթին պայմանավորված է հենց մեր բանակի ձեռքբերումներով»,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը:

Նա նկատեց, որ հայկական բանակը եղել ու մնում է մեր տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունն ապահովող կարևոր գործոններից մեկը:

Հարցազրույց. Մովսես Հակոբյան. ՊԲ ամենամեծ ձեռքբերումը մոտ 20 տարի շարունակվող փխրուն, բայց տևական խաղաղությունն է

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---