Ստավանգերի մրցաշար. Լևոն Արոնյանը 1,5 միավորով 2-րդ տեղում է

Ստավանգերի մրցաշար. Լևոն Արոնյանը 1,5 միավորով 2-րդ տեղում է

PanARMENIAN.Net - Ստավանգերի մրցաշարում 2 տուր է տեղի ունեցել: Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) նկատմամբ և 1.5 միավորով 2-րդ տեղում է:

Մրցաշարի առաջատարը 2 միավորով Սերգեյ Կարյակինն է (Ռուսաստան), նա ուժեղ է եղել Ջոն Լյուդվիգ Համմերից (Նորվեգիա):

1 միավորով 3-8-րդ տեղերն են կիսում Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վան Հաոն (Չինաստան), Վեսելին Թոպալովը (Բուլղարիա) և Պետեր Սվիդլերը (Ռուսաստան):

3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Սվիդլերը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---