Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Ախալքալաքում

Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Ախալքալաքում

PanARMENIAN.Net - Երեկ Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցում բացվեց Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը,

Ցուցահանդեսին ներկայացված էին Ջավախքի և Վրաստանի հայ նկարիչների գործերը:

«Հայոց գողգոթա» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին 35 ստեղծագործողների շուրջ 60 կտավներ: Երաժշտական համարներով հանդես եկան Ալիք Քսպոյանի «Ջավախք» երգի-պարի անսամբլի սաները:

Ցուցահադեսը 10 օր շարունակ բաց է այցելուների համար:

Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ՝ Վազգեն սրբազան Միրզախանյանը, Ախալքալաքի վրաց եկեղեցու մետրոպոլիտ Նիկոլոզը, Ախալքալաքի շրջանային վարջության և ժողովի նախագահները, քահանաներ, նկարիչներ և այլք, հայտնում են Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---