Պան Գի Մուն. ՄԱԿ-ը մտադիր չէ հրաժարվել Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննությունից

Պան Գի Մուն. ՄԱԿ-ը մտադիր չէ հրաժարվել Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննությունից

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտադիր չէ հրաժարվել Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակումների հետաքննությունից այն պատճառով, որ Սիրիայի իշխանությունները թույլ չեն տալիս միջազգային տեսուչների մուտքը երկիր: Այդ մասին ռուսական ԶԼՄ-ներին է հայտարարել է Պան Գի Մունը: «Այս պահին ես մտադրություն չունեմ չեղյալ համարելու այդ առաքելությունը»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

Պան Գի Մունը ափսոսանք է հայտնել, որ 15 հոգուց բաղկացած փորձագետների խումբը մինչ օրս չի կարողացել հասնել քիմիական հարձակումների վայրը: «Մենք հուսով ենք, որ սիրիական կառավարությունը թույլ կտա առաքելությանը հետաքննություն անցկացնել»,-ասել է նա:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---