«Քեռի Վանյա». Պրեմիերա՝ Համազգային պետական թատրոնում![]() 10 մայիսի 2013 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր և վաղը ժամը 19։00-ին, Համազգային պետական թատրոնում տեղի կունենա Ա.Պ.Չեխովի «Քեռի Վանյա» բեմադրության պրեմիերան։ Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը` Հրաչյա Գասպարյանի, նկարիչ` Անժելա Գալստյան։ Դրամատուրգիայի պատմության ամենաարժեքավոր նմուշներից է «Քեռի Վանյա» տրագիկոմեդիան, որին անդրադարձել են բազմաթիվ մեծ արվեստագետներ: Բեմադրության մեջ խաղում են թատրոնի դերասաններ Վարշամ Գևորգյանը, Նարինե Գրիգորյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Արմինե Անդրեասյանը, Ալեքսանդր Գասպարյանը և Արմինե Պողոսյանը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |