Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը

Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, ֆինանսական և բանկային հատվածների զարգացմանը: Երկուստեք նշվել է, որ տնտեսական կապերի շարունակական ընդլայնումը և խորացումը հանդիսանում է Հայաստանի և Արցախի առաջընթացի կարևոր նախապայմաններից մեկը, ինչը նպաստում է առկա ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են ԼՂՀ նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---