«Առաքելության» անդամ. Ովքեր պետք է գային մեզ ձայն տային, ենթադրում եմ, որ վախեցել են գալ![]() 10 մայիսի 2013 - 14:16 AMT PanARMENIAN.Net - «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը կարծում է, որ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին վարկաբեկվեց ընտրական հանձնաժողովի ինստիտուտ: Այս մասին նա հայտնեց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով ընտրություններին և իրենց գրանցած արդյունքին: Ըստ նրա` հանձնաժողովներում ստեղծվել էր վախի մթնոլորտ, իսկ ընտրակաշառքը բաժանում էին մարդկանց բնակարաններում:Մանուկ Սուքիասյանը նշեց, որ շատ ավելի մեծ ակնկալիքներ կային, սակայն ունեցան այն, ինչ ունեցան: «Ովքեր պետք է գային մեզ ձայն տային, ենթադրում եմ, որ վախեցել են գալ»,- նկատեց նա: «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը կարծում է, որ վախի մթնոլորտն անդրադարձել է ոչ իշխանական մյուս քաղաքական ուժերի ձայների վրա ևս: Խոսակցություններին, թե «Առաքելություն» կուսակցությունն ինչ-որ մեկի պրոեկտն է` Մանուկ Սուքիասյանը պատասխանում է այսպես. «Եթե մենք որևիցե մեկի պրոեկտը լինեինք, շատ մեծ հանրահավաք, շատ եթերաժամեր կունենայինք»: Նա նաև հայտնեց, որ իրենք շարունակելու են իրենց գաղափարները ներկայացնել հասարակությանը: Ավելացնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Առաքելություն» կուսակցությունը ստացել է 2 հազար 692 ձայն (0,64 տոկոս): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |