Վ.Պուտին. Ռուս-հայկական հարաբերությունները ինտենսիվ են զարգանում16 դեկտեմբերի 2005 - 16:10 AMT PanARMENIAN.Net - «Հարաբերությունները ինտենսիվ են զարգանում, աճում է առեւտուրը, եւ մենք շարունակում ենք շփումները ամենաբարձր մակարդակով»,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով բանկցությունները իր հայ գործընկեր Ռ.Քոչարյանի հետ Սոչիում: Վ.Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին այն ուշադրության համար, որը նա ցուցաբերել է Հայաստանում արդեն ավարտին մոտեցող Ռուսաստանի տարվա հանդեպ: «Մոտ ապագայում սպասում ենք Ձեզ Մոսկվայում, պատասխան քայլը կատարելու համար` բացելու Ռուսաստանում Հայաստանի տարին»,-ասել է ՌԴ նախագահը: Ռոբերտ Քոչարյանն, իր կողմից, նշել է, որ անցյալ տարին շատ հետաքրքիր էր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման առումով: «Աճում է ապրանքաշրջանառությունը, ներդրումային ակտիվությունը»,-ասել է նա: Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ այն ձեռքբերումները, որ եղան այս տարի, թույլ են տալիս նույն տեմպերով զարգացնել հարաբերությունները նաեւ հաջորդ տարի: Քոչարյանը նշել է, որ հումանիտար ոլորտում նույնպես հնարավոր է կառուցել հարաբերությունների այնպիսի համակարգ, ինչպես տնտեսության եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: «Ես երախտապարտ եմ ռուսական կողմին այն բանի համար, որ նման ուշադրություն է հատկացվում միջոցառումների հագեցմանը Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում»,-ասել է Քոչարյանը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |