Նյու Յորքում ավարտին է մոտենում արևմտյան կիսագնդի ամենաբարձր երկնաքերի շինարարությունը

Նյու Յորքում ավարտին է մոտենում արևմտյան կիսագնդի ամենաբարձր երկնաքերի շինարարությունը

PanARMENIAN.Net - Նյու Յորքում ավարտին է մոտենումերկվորյակ երկնաքերերի տեղում կառուցվող առաջին բարձրահարկի շինարարությունը: Այս մասին տեղեկացնում է Associated Presse-ը, նշելով, որ այս նորակառույց երկնաքերը ստացել է Ազատության աշտարակ անվանումը:

Ազատության աշտարակն ունի 104 հարկ ու դրա բարձրությունը հասնում է 551 մետրի: Այսպիսով, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ պայթեցված համաշխարհային առևտրի կենտրոնի տեղում կառուցվել է արևմտյան կիսագնդի ամենաբարձր շինությունը:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` երկնաքերը դեռևս չի շահագործվի: Նախնական տվյալներով, դրա բացում կլինի միայն մյուս տարի` 2014թ.-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---