ԱՀ ԱԳՆ փոխղեկավար. Երեւանը, Բաքուն եւ Թբիլիսին համատեղ կմիանան ԵՄ Հարեւանության քաղաքականությանը16 դեկտեմբերի 2005 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը համատեղ կմիանան Եվրամիության Նոր հարեւանության քաղաքականությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը: Նա նաեւ հաղորդել է, որ դեկտեմբերի 16-ին է նշանակված Ադրբեջանի եւ ԵՄ փորձագետների հանդիպումը: Հանդիպմանը հիմնականում Նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում կքննարկվի Ադրբեջանի Հանրապետության եւ ԵՄ միջեւ համագործակցության միջոցառումների ծրագիրը: Այդ փաստաթուղթը կծառայի կապերի ամրապնդմանը Ադրբեջանի եւ ԵՄ միջեւ բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ այդ կապերի զարգացմանը: Բանակցություններում կքննարկվի նաեւ այն դերը, որը կարող է ունենալ ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ներկայումս չկա ոչ մի խոչընդոտ ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների հարցում, իսկ նախկինում արհեստականորեն ստեղծված խոչընդոտները արդեն հաղթահարվել են: Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Բրյուսելում: Ըստ Մ.Մամեդկուլիեւի, դրանից հետո կարող է տեղի ունենալ բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |