Բակո Սահակյան. Եկեղեցին մեծ ներդրում ունի հայրենիքի հետ կապերի ամրապնդման և ընդլայնման մեջ

Բակո Սահակյան. Եկեղեցին մեծ ներդրում ունի հայրենիքի հետ կապերի ամրապնդման և ընդլայնման մեջ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Նոր Ջուղայի թեմի առաջնորդ Բաբկեն եպիսկոպոս Չարյանին, Սփյուռքից ժամանած մի խումբ բարերարների:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում հայապահպանության գործում, նշելով որ եկեղեցին մեծ ներդրում ունի հայրենիքի հետ կապերի ամրապնդման և ընդլայնման մեջ:

Երկուստեք կարևորվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացումը, այն համարելով Հայրենիք-Սփյուռք կուռ միասնության առանցքային հիմքերից մեկը, հայտնում են Արցախի նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---