Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը համալրվում է նոր սարքավորումներով![]() 11 մայիսի 2013 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը սկսել է նոր սարքավորումներ ստանալ: Առաջիկայում այն կհամալրվի նոր հատուկ մեքենաներով, որոնք ստեղծվել են «ԿԱՄԱԶ-43118» բարձր անցողականության ավտոմեքենայի բազայի վրա՝ 6х6 անվաբազայով: Ռազմակայանը կստանա նաև ՀՕՊ կառավարման համար նախատեսված շարժական կետեր, նավիգացիոն համակարգեր և տեղանքում կողմնորոշման «Գլոնաս» Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգեր, ռադիացիոն ու քիմիական հետախուզման սարքեր, գիշերային տեսանելիության սարքեր: «Նոր համալիրները կարող են հայտնաբերել մինչև 100 օդային թիրախ մինչև 100 կմ շառավիղով և միաժամանակ ուղեկցել 10 թիրախ և ավելին»,-ասել են ՌԴ ՊՆ-ում, հայտնում է tatar-inform.ru-ն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |