Արմավիրի մարզում նռնակ է հայտնաբերվել

Արմավիրի մարզում նռնակ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 14:08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում՝ Քասախ գետի ափին, հայտնաբերվել է նռնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հայտնաբերված նռնակը «Ֆ-1» տեսակի է:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ սակրավորները նռնակը վնասազերծել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԱԾ և ՊՆ ԳՇ օպերատիվ հերթապահները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---